Կառավարության որոշմամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան 1000 լարի, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները՝ 500 լարի
Կառավարության որոշման համաձայն՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան 1000 լարի, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները՝ 500 լարի։


Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան 1000 լարի, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի ընտանիքի անդամները՝ 500 լարի։ .

Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի ընտանիքներին միանվագ դրամական օգնություն է տրամադրում Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական սպասարկման գործակալությունը, իսկ Թբիլիսիում գրանցվածներին՝ քաղաքապետարանը։

Տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  BPN
Print