Օփրեթ, Չանախչի և Աղքյորփի գյուղերը ՝ երեք շաբաթ առանց հասարակական տրանսպորտի
Երրորդ շաբաթն է, ինչ Մառնեուլիի սահմանամերձ գյուղերում քաղաքային տրանսպորտ չի աշխատում։ Մառնեուլից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Օփրեթ, Չանախչի և Աղքերփի գյուղերը։ Բնակչության համար քաղաք հասնելու և առօրյա խնդիրները լուծելու միակ միջոցը շաբաթական երեք օրն էր, թեև հասարակական տրանսպորտի խափանումը փոխեց նրանց իրականությունը։ Իրավիճակն էլ ավելի բարդ է աշխատողների համար ՝ նրանք, ովքեր կախված են տրանսպորտից։ Տեղացիների հետ զրուցել ենք առկա խնդրի վերաբերյալ անանունության երաշխիքով։ Չանախչիի և Օփրեթիի բնակիչները քաղաքապետարանից խնդրում են այլընտրանքային ուղիներ գտնել։

«Ես ոչինչ չեմ կարող անել, նույնիսկ տարրականինչ-որ բան։ Ես չեմ կարող նույնիսկ Թբիլիսի հասնել, ու հետո հասցնել հետ գնալ։  Տրանսպորտը աշխատում էր երկուշաբթի, չորեքշաբթի և կիրակի օրերին և երկու շաբաթից ավել չի աշխատում այն։ Մենք նույնիսկ պատասխանի արժանի չենք, թե երբ կլինի և ինչ կլինի»,- ասել է Չանախչիի բնակիչներից մեկը։

«Երկու շաբաթ առաջ ճանապարհին փչացավ, հազիվ հասանք գյուղ։ Այդ ժամանակվանից ասվում է, որ այն փչացած է: Զանգում էինք վարորդին, ասում էր, որ մենք մասը չենք կարողանում գտնել, երկու օրից կլինի, հետո ասացին երեք օրից: Երբ իմացանք, որ երկու օրից կլինի, սպասում էին , բայց այս ընթացքում երկու շաբաթ և ավելին է անցել։ Այս ընթացքում ես տաքսի էի վարձում աշխատանքի համար։ Մինչ այս ինչ-որ այլընտրանքային բան պետք է լիներ։ Օֆրեթիում խանութ չկա, և մարդիկ չէ որ պետք է գոյությունը պահպանեն: Հուսով եմ, որ ավտոբուսը կնորոգվի, կամ մեկ այլ բան կմտածեն ու մեզ օգնեն, քանի որ մեկ աշխատավարձ ենք թողել ճանապարհին»,- ասաց Օփրեթիի բնակիչներից մեկը։

Մառնեուլիի քաղաքապետարանի հաշվեկշռի մունիցիպալ տրանսպորտի ղեկավար Գիգա Ջալաղոնիան բնակչության համար ոչ այլընտրանք ունի, ոչ էլ համոզիչ պատասխան։ Ինչպես նա ասել է «Ռադիո Մարնեուլիին», Օֆրեթի, Չանախչի և Աղքյորփի գյուղերը դժվար ռելիեֆ ունեն, ինչի պատճառով բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված չէ։ Նշված երթուղով շարժվող միակ ավտոբուսը մասերի բացակայության պատճառով չեն կարողանում վերանորոգել։

«Երկհարկանի ավտոբուս է միայն այնտեղ աշխատում, ուրիշ ավտոբուս չի կարող շարժվել։ Այն լեռնային տարածք է և ունի շատ բարդ տեղանք։ Այլընտրանքային ավտոբուս չունենք, միակն է և շարժիչը վնասված։ Արդեն երրորդ անգամ է ապամոնտաժվել շարժիչը։ Այլընտրանք չկա, չենք էլ կարող ասել, թե որքան ժամանակից կվերանորոգվի։ Այժմ մենք փնտրում ենք մասերը Ադրբեջանում և Հայաստանում»,- ասել է Գիգա Ջալաղոնիան։

Ջալաղոնիայի խոսքով, դեպքի մասին տեղյակ է Մառնեուլիի քաղաքապետարանը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google