Օփրեթ, Չանախչի և Աղքյորփի գյուղերը ՝ երեք շաբաթ առանց հասարակական տրանսպորտի
Երրորդ շաբաթն է, ինչ Մառնեուլիի սահմանամերձ գյուղերում քաղաքային
տրանսպորտ չի աշխատում։
Մառնեուլից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Օփրեթ,
Չանախչի և Աղքերփի գյուղերը։ Բնակչության համար քաղաք հասնելու և
առօրյա խնդիրները լուծելու միակ միջոցը շաբաթական երեք օրն էր, թեև
հասարակական տրանսպորտի խափանումը փոխեց նրանց իրականությունը։
Իրավիճակն էլ ավելի բարդ է աշխատողների համար ՝ նրանք, ովքեր կախված
են տրանսպորտից։ Տեղացիների հետ զրուցել ենք առկա խնդրի վերաբերյալ
անանունության երաշխիքով։ Չանախչիի և Օփրեթիի բնակիչները
քաղաքապետարանից խնդրում են այլընտրանքային ուղիներ գտնել։
«Ես ոչինչ չեմ կարող անել, նույնիսկ
տարրականինչ-որ բան։ Ես չեմ կարող նույնիսկ Թբիլիսի հասնել, ու հետո
հասցնել հետ գնալ։ Տրանսպորտը աշխատում էր երկուշաբթի,
չորեքշաբթի և կիրակի օրերին և երկու շաբաթից ավել չի աշխատում այն։
Մենք նույնիսկ պատասխանի արժանի չենք, թե երբ կլինի և ինչ
կլինի»,- ասել է Չանախչիի բնակիչներից մեկը։
«Երկու շաբաթ առաջ ճանապարհին փչացավ, հազիվ հասանք գյուղ։
Այդ ժամանակվանից ասվում է, որ այն փչացած է: Զանգում էինք վարորդին,
ասում էր, որ մենք մասը չենք կարողանում գտնել, երկու օրից կլինի,
հետո ասացին երեք օրից: Երբ իմացանք, որ երկու օրից կլինի, սպասում
էին , բայց այս ընթացքում երկու շաբաթ և ավելին է անցել։ Այս
ընթացքում ես տաքսի էի վարձում աշխատանքի համար։ Մինչ այս ինչ-որ
այլընտրանքային բան պետք է լիներ։ Օֆրեթիում խանութ չկա, և մարդիկ չէ
որ պետք է գոյությունը պահպանեն: Հուսով եմ, որ ավտոբուսը կնորոգվի,
կամ մեկ այլ բան կմտածեն ու մեզ օգնեն, քանի որ մեկ աշխատավարձ ենք
թողել ճանապարհին»,- ասաց Օփրեթիի բնակիչներից մեկը։
Մառնեուլիի քաղաքապետարանի հաշվեկշռի մունիցիպալ տրանսպորտի ղեկավար
Գիգա Ջալաղոնիան բնակչության համար ոչ այլընտրանք ունի, ոչ էլ համոզիչ
պատասխան։ Ինչպես նա ասել է «Ռադիո Մարնեուլիին», Օֆրեթի, Չանախչի և
Աղքյորփի գյուղերը դժվար ռելիեֆ ունեն, ինչի պատճառով բոլոր
տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված չէ։ Նշված
երթուղով շարժվող միակ ավտոբուսը մասերի բացակայության պատճառով չեն
կարողանում վերանորոգել։
«Երկհարկանի ավտոբուս է միայն այնտեղ աշխատում, ուրիշ
ավտոբուս չի կարող շարժվել։ Այն լեռնային տարածք է և ունի շատ բարդ
տեղանք։ Այլընտրանքային ավտոբուս չունենք, միակն է և շարժիչը վնասված։
Արդեն երրորդ անգամ է ապամոնտաժվել շարժիչը։ Այլընտրանք չկա, չենք էլ
կարող ասել, թե որքան ժամանակից կվերանորոգվի։ Այժմ մենք փնտրում ենք
մասերը Ադրբեջանում և Հայաստանում»,- ասել է Գիգա
Ջալաղոնիան։
Ջալաղոնիայի խոսքով, դեպքի մասին տեղյակ է Մառնեուլիի
քաղաքապետարանը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան