Այո, ես մնում եմ պաշտոնում․ Ցերցվաձե
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել։ Ավելի վաղ Ցերցվաձեն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ մտածում է աշխատանքից հեռանալու մասին զրպարտության ու վիրավորանքի պատճառով։

Այսօրվա հարցազրույցում, որը Ցերցվաձեն տվել է Հանրային հեռարձակմանը, վարակիչ հիվանդությունների դեպարտամենտի տնօրենն ասել է, որ վերջին շրջանում «անարդարությունը հատել է բոլոր սահմանները»։

Նրա խոսքով՝ իրեն մեղադրել են բյուջետային միջոցների յուրացման, ինչպես նաեւ մարդկանց առողջությունը խախտելու մեջ։ Այս մեղադրանքները հնչել են հասարակության և լրատվամիջոցների մեկ կոնկրետ խմբից։ Միաժամանակ Ցերցվաձեն ասում է, որ բացի զրպարտությունից, կարդացել է իր հասցեին մի շարք սպառնալիքներ՝ «Այս ամենի ֆոնին ես կորցրեցի ինքս ինձ վերահսկողությունը»։

«Այո, ես մնում եմ պաշտոնում։ Ինձ ստիպեց մտածել, որ այդ հայտարարությունը դեռ զգացմունքային էր, և գուցե հանուն գործի ու երկրի, ավելի լավ է մնամ, դա շատ հետաքրքիր արձագանք էր, եթե սկզբից մտածեի, գիտե՞ք, ամբողջ երկիրը փլուզվեց ու ամբողջ երկիրը իմ դեմ է, պարզվեց հասարակության շատ փոքր մասն է։ Այնքան փոքր հատված, որ այս տրամադրություններն ու նման գնահատականները չէի կարող զգալ ոչ մի տեղ՝ ոչ աշխատավայրում, ոչ փողոցում և այլն։ Ես զգացի համայնքի անվերապահ և միանշանակ աջակցությունը։ Դա ինձ ստիպեց մտածել, որ ես չպետք է հեռանամ, այս մարդիկ պետք է թողնեն իրենց աշխատանքը», - հավելել է Ցերցվաձեն։

Ապրիլի 27-ին հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարությունը ստուգում է, թե որքանով են ծախսվել կովիդկլինիկաների համար հատկացված միջոցները։ Ինչպես այնուհետև ասաց նախարարը, հենց որ կովիդկլինիկաներում իրավիճակը ամբողջությամբ ուսումնասիրվի և վարակների տարածման, արձանագրության խախտման կամ ֆինանսական խնդիրների ընդհանուր պատկեր ստեղծվի, այս տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլորին։ Բացի այդ, ըստ նախարարի, կստուգվեն համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկված կլինիկաները և կբացահայտվեն ցանկացած խախտում, ավելի ուշ՝ մայիսի 4-ին, ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ինքը մտածում էր աշխատանքից հեռանալու մասին զրպարտության պատճառով: Նրա խոսքով՝ իրեն փորձում են մեղադրել միջոցների յուրացման մեջ, մեղադրել հիվանդների հոսքը վատ տնօրինելու մեջ։ Ցերցվաձեն, սակայն, չի հստակեցրել, թե ում մասին է խոսքը»,- ասել է Ցերցաձեն։ Մայիսի 6-ին նախարար Ազարաշվիլին ասել է, որ առողջապահության նախարարությունը չի նախատեսում ստուգել ինֆեկցիոն հիվանդանոցը՝ համակլինիկաներում միջոցների չարաշահման համար

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ ნეტგაზეთი
Print