Թբիլիսիի քաղաքապետարանը մայիսի 26-ի միջոցառումների համար կծախսի 740 հազար լարի
Թբիլիսիի քաղաքապետարանը մայիսի 26-ի միջոցառումների համար կծախսի 740 հազար լարի։

Քաղաքապետարանի կողմից հայտարարված պարզեցված գնումների համաձայն՝ մայիսի 26-ին, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի պողոտայում նախատեսվում է տարբեր միջոցառումներ անցկացնել՝ նվիրված Վրաստանի Անկախության օրվան։

Մասնավորապես, կտեղադրվեն թեմատիկ ինստալացիաներ, լուսանկարչական անկյուններ, ցուցահանդեսային տաղավարներ, մայիսի 26-ի հայեցակարգին համապատասխան տեղեկատվական ստենդներ և մշակութային-կրթական տարածքներ։ Լինելու են մանկական համերգներ և մանկական ժամանցի բազմազան միջոցառումներ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝BPN
Print