Մայիսի 2-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել
է կորոնավիրուսային վարակի 745 նոր դեպք,
ևս 8 հիվանդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների
վերահսկման ազգային կենտրոնը։
984 մարդ ապաքինվել է վիրուսից։
Ամբողջ երկրում անցկացվել է 112,564 հետազոտություն թեստերով, այդ
թվում՝ 101,045 հետազոտություն՝ հակագենային թեստերով և 11,519 PCR
թեստերով:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան