Վրաստանում մայիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 745 նոր դեպք, մահացել է 8 պացիենտ
Մայիսի 2-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 745 նոր դեպք, ևս 8 հիվանդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

984 մարդ ապաքինվել է վիրուսից։

Ամբողջ երկրում անցկացվել է 112,564 հետազոտություն թեստերով, այդ թվում՝ 101,045 հետազոտություն՝ հակագենային թեստերով և 11,519 PCR թեստերով:



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ ინტერპრესნიუსი
Print