Հայտնի չէ, արդյոք Մառնեուլիի քաղաքապետարանի կայքում կավելացվի ադրբեջաներեն տարբերակ թե ոչ․ Կայքը դեռ թարմացվում է
Մառնեուլիի քաղաքապետարանի պաշտոնական կայքը դեռ թարմացվում է։ Կայքի տեղեկատվությունը հասանելի է միայն վրացերենով, իսկ քաղաքապետարանի կայքում ոչ վրացալեզու բնակչությանը հասկանալի լեզվով տեղեկատվությունըհ չի որոնվում։

Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դավիթ Չիկաձեն «Ռադիո Մառնեուլիին» ասել է, որ կայքը այս փուլում թարմացվում է, իսկ ավարտից հետո փոփոխությունները կհայտնվեն Մառնեուլիի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

«Թարմացումը գնում է տեխնիկական, ինչպես նաև բովանդակային առումով, և ավարտվելուն պես հայտնի կդառնա, թե ինչ փոփոխություններ են կատարվելու։ Ինքնին այնտեղ շատ բան է թարմացվել, ավելի շատ տեղեկություններ են ավելացվել թափանցիկության համար և այլն։ Քաղաքապետարանի կայքը թարմացումից հետո կունենա ամեն ինչ», - ասել է Դավիթ Չիկաձեն։

Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը չի հստակեցնում, թե քաղաքապետարանի նորացված կայքում կլինի ադրբեջաներեն տարբերակ թե ոչ։ Չիկաձեն չի կարողացել հստակեցնել, թե երբ կավարտվի թարմացումը։

«Դա կենդանի գործընթաց է, կան բազմաթիվ նյութեր, որոնք պետք է թարմացվեն, և ամեն դեպքում չես կարող հստակ ասել, թե երբ կլինի թարմացումը։ Նաև, ինչպես գիտեք, հասարակայնության հետ կապերի բաժինը թերի է, և դա ինքնին խոչընդոտ է»։ - ասում է Դավիթ Չիկաձեն։

Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի պաշտոնական կայքի թարմացումը ընթանում է 2016 թվականից։ 2018 թվականին՝ Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովի պաշտոնավարման ժամանակ, կայքում ավելացվել է ադրբեջանական տարբերակը, սակայն այն չի գործում և մի քանի օրվա ընթացքում անհետացել է ադրբեջաներենի բաժինը։

Մառնեուլիի քաղաքապետարանի վերլուծության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին ղեկավար Թինաթին Մաշանեիշվիլին դեռ 2017 թվականին «Ռադիո Մառնեուլի»-ին ասել էր, որ քաղաքապետարանի կայքէջը թարմացվում էր 2016 թվականից:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google