Ուկրաինան դարձավ «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող
Ուկրաինան՝ «Եվրատեսիլ 2022»-ի հաղթողն է։ Առաջին տեղը 631 միավորով զբաղեցրել է «Կալուշի» խումբը։ Ներկայացման ավարտին խումբը դիմել է աշխարհին։

«Խնդրում եմ օգնեք Ուկրաինային, օգնեք Մարիուպոլին, օգնեք Ազովստալին հենց հիմա»,- ասել են նրանք։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Եվրատեսիլ երգի մրցույթում Ուկրաինայի հաղթանակին։

«Մեր քաջությունը տպավորում է աշխարհը, մեր երաժշտությունը նվաճում է Եվրոպան։ Հաջորդ տարի Ուկրաինան կընդունի Եվրատեսիլը՝ իր պատմության մեջ երրորդ անգամ, և կարծում եմ՝ ոչ վերջին անգամ։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մի օր հյուրընկալենք Եվրատեսիլի մասնակիցներին ու հյուրերին Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում։ Ազատ, խաղաղ և վերականգնված Մարիուպոլում»,- գրել է Զելենսկին։

Վրացի հեռուստադիտողները Ուկրաինային տվել են առավելագույնը 12 միավոր, իսկ Վրաստանի ազգային ժյուրին՝ առավելագույնը 6։ Ավելի ուշ Վրաստանի հանրային հեռարձակողը հայտարարություն է տարածել Եվրատեսիլ երգի մրցույթում ազգային ժյուրիի միավորների վերաբերյալ, ինչը նշանակում է 12 միավոր։

Այդ մասին է վկայում նոտարական կարգով հաստատված փաստաթուղթը, որն ուղարկվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչներին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  პუბლიკა
Print E-mail
FaceBook Twitter Google