Աուդիտի հաշվետվությունից հետո Մառնեուլիի քաղաքապետարանը խստացրել է վառելիքի վերահսկման մեխանիզմը

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը խստացնում է քաղաքապետարանի աշխատակիցների կողմից վառելիքի սպառման վերահսկողությունը։

Մառնեուլիի քաղաքապետարանի պետական աուդիտի գրասենյակը մայիսի 14-ին կայացած Մառնեուլիի քաղաքապետարանի ժողովի նիստում քննարկել է 2019-2020 թվականների եզրակացությունը և ներկայացված առաջարկությունները։ Ըստ աուդիտի հաշվետվության՝ քաղաքապետարանի աշխատակիցները 2019-20 թվականների ընթացքում քաղաքապետարանի միջոցների հաշվին 8800 լիտր վառելիք են լցրել։

«Ներկայացված տվյալների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են հանգամանքներ, երբ մեկ ավտոմեքենայում վառելիք է լցվել մեկից ավելի բակ, մասնավորապես, խոսքը 19 դեպքի մասին է, երբ ընդհանուր առմամբ 12 ավտոմեքենա՝ 45- 95 լիտր ծավալով, միաժամանակ լցվել է 80-100 լիտր վառելիք», - նշված է աուդիտի հաշվետվության մեջ։

Պետական աուդիտի գրասենյակը դիմել է Մառնեուլիի քաղաքապետարանին վառելիքի վերահսկման արդյունավետ մեխանիզմ մշակելու առաջարկությամբ: Մառնեուլիի քաղաքապետարանի նյութատեխնիկական ապահովման բաժնի ղեկավար Բեսիկ Սեխնիաշվիլին մայիսի 14-ին Սակրեբուլոյի նիստում ասել է, որ քաղաքապետարանն արդեն ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ, և անձնակազմի կողմից սպառվող վառելիքը կվերահսկվի ամսական կտրվածքով։

«Պետական աուդիտի հաշվետվությունից ստացել ենք առաջարկություններ՝ վառելիքի հետ կապված ավելորդ սխալներ թույլ չտալու համար։ Ամեն ամիս գոյություն ունեցող չիպերի վրա հանձնաժողով կստեղծվի, իսկ գուցե ամիսը երկու անգամ արդեն ստեղծվել է էլեկտրոնային համակարգ, որտեղ բոլորը կկարողանան գրանցել բենզինի յուրաքանչյուր լիտրը, գտնվելու վայրը, ինչպես նաև այն չիպերը, որոնք նշված կլինեն։ Մեքենաները կստուգվեն տեղական հանձնաժողովի կողմից։ Հետևաբար, յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրելու վառելիքի իր վերահսկողության համար։ Մեր կողմից իրականացված ընթացակարգային աշխատանքների վերաբերյալ աուդիտին արդեն տրամադրել ենք տեղեկատվություն», - ասել է Բեսիկ Սեխնիաշվիլին։

Նշենք, որ աուդիտորական ծառայությունը վառելիքի չարաշահման փաստեր է բացահայտել նաեւ 2017-2018 թթ. հաշվետվության մեջ, թեեւ դրանից հետո Մառնեուլիի քաղաքապետարանում իրավիճակը չի բարելավվել։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print