Զբաղվածության խթանման պետական գործակալության
տվյալներով՝ 2022 թվականի հունվարից մինչև մայիսի 13-ը օրինական
զբաղվածության ծրագրով Գերմանիայում աշխատանքի է տեղավորվել Վրաստանի
114 քաղաքացի։
Գործակալության տվյալներով՝ Գերմանիայի հետ գործող համաձայնագիրը այս
տարի արդեն հնարավորություն է տալիս գործատուին, ցանկության դեպքում,
անհատապես խնդրել Վրաստանի կոնկրետ քաղաքացու աշխատանքի ընդունել և
անմիջական կապ հաստատել աշխատանք փնտրողի հետ։ Այս դեպքում այդ անձինք
կշահեն նաեւ պետությունների միջեւ պայմանագրով նախատեսված
պայմաններից։
«
Հարկ է ընդգծել, որ, ի տարբերություն ձեւավորված պրակտիկայի,
միջպետական պայմանագրերի շրջանակում սեփական ճանապարհածախսը
փոխհատուցվում է միայն աշխատել ցանկացողներին, իսկ մնացած բոլոր
ծառայություններն անվճար են։ Հետևաբար, չի թույլատրվում սահմանել կամ
պահանջել որևէ լրացուցիչ սպասարկման վճար: Նախագծի հաջողության մասին,
չնչին բացառություններով, վկայում է այն փաստը, որ Վրաստանի տասնյակ
քաղաքացիներ դիմել են գործակալություն աշխատանքի ընդունվելու
համար», - նշել են գործակալությունից։
Գերմանիայում երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրով հնարավոր
է դարձել Վրաստանի քաղաքացիների ժամանակավոր աշխատանքի տեղավորումը։
Գերմանիայի աշխատաշուկայում Վրաստանի քաղաքացիները կարող են օրինական
ժամանակավոր աշխատանք ունենալ երեք ամսով։ Գերմանիայում սեզոնային
աշխատանքները սկսվել են ապրիլի 1-ից, իսկ գրանցումը հնարավոր է եղել
փետրվարի 15-ից։
Առաջին խումբը Վրաստանից մեկնել է զբաղվածության ծրագրին ապրիլին։
Անցյալ տարվա մայիսին գնացած խմբերից մեկի անդամները խոսել են
աշխատանքային ծանր պայմանների մասին և ասել են, որ իրենք խոստացվածից
շատ ավելի քիչ աշխատավարձ են ստանում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
ბმ