Այս տարի Գերմանիայում զբաղվածության ծրագրով աշխատանքի է տեղավորվել 114 մարդ
Զբաղվածության խթանման պետական գործակալության տվյալներով՝ 2022 թվականի հունվարից մինչև մայիսի 13-ը օրինական զբաղվածության ծրագրով Գերմանիայում աշխատանքի է տեղավորվել Վրաստանի 114 քաղաքացի։


Գործակալության տվյալներով՝ Գերմանիայի հետ գործող համաձայնագիրը այս տարի արդեն հնարավորություն է տալիս գործատուին, ցանկության դեպքում, անհատապես խնդրել Վրաստանի կոնկրետ քաղաքացու աշխատանքի ընդունել և անմիջական կապ հաստատել աշխատանք փնտրողի հետ։ Այս դեպքում այդ անձինք կշահեն նաեւ պետությունների միջեւ պայմանագրով նախատեսված պայմաններից։

«Հարկ է ընդգծել, որ, ի տարբերություն ձեւավորված պրակտիկայի, միջպետական պայմանագրերի շրջանակում սեփական ճանապարհածախսը փոխհատուցվում է միայն աշխատել ցանկացողներին, իսկ մնացած բոլոր ծառայություններն անվճար են։ Հետևաբար, չի թույլատրվում սահմանել կամ պահանջել որևէ լրացուցիչ սպասարկման վճար: Նախագծի հաջողության մասին, չնչին բացառություններով, վկայում է այն փաստը, որ Վրաստանի տասնյակ քաղաքացիներ դիմել են գործակալություն աշխատանքի ընդունվելու համար», - նշել են գործակալությունից։

Գերմանիայում երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրով հնարավոր է դարձել Վրաստանի քաղաքացիների ժամանակավոր աշխատանքի տեղավորումը։ Գերմանիայի աշխատաշուկայում Վրաստանի քաղաքացիները կարող են օրինական ժամանակավոր աշխատանք ունենալ երեք ամսով։ Գերմանիայում սեզոնային աշխատանքները սկսվել են ապրիլի 1-ից, իսկ գրանցումը հնարավոր է եղել փետրվարի 15-ից։

Առաջին խումբը Վրաստանից մեկնել է զբաղվածության ծրագրին ապրիլին։ Անցյալ տարվա մայիսին գնացած խմբերից մեկի անդամները խոսել են աշխատանքային ծանր պայմանների մասին և ասել են, որ իրենք խոստացվածից շատ ավելի քիչ աշխատավարձ են ստանում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  ბმ
Print E-mail
FaceBook Twitter Google