Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո մահացել է 229 երեխա
Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո մահացել է 229 երեխա։
Այդ մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Պաշտոնական տվյալներով՝ մարտերի ընթացքում վիրավորվել է 421 երեխա։

Երեխաների մեծ մասը տուժել է Դոնեցկի մարզում՝ 140 երեխա, Կիևի մարզում ՝ 116, Խարկովի մարզում ՝ 100, Չեռնիգովի մարզում ՝ 68, Խերսոնի մարզում՝ 48, Լուգանսկի մարզում ՝ 45, Նիկոլաևի մարզում ՝ 44, Զապորոժիեի մարզում՝ 28, Սումիի մարզում ՝ 17, մայրաքաղաք Կիևում ՝ 15 և Ժիտոմիրում ՝ 15:

Նաև Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված հարձակման հետևանքով տուժել է 1748 ուսումնական հաստատություն, որոնցից 144-ն ամբողջությամբ ավերված է։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ ინტერპრესნიუსი
Print