Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը պարզեցված գնում
է կատարել «Էքսպրես-Տուր» ՍՊԸ-ի հետ՝ վթարային դպրոցի հինգ
աշակերտներին այլ դպրոցներ տեղափոխելու համար։
Մառնեուլիի կրթական ռեսուրսկենտրոնի ղեկավար Ալի Գախրամանովը դիմել է
Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին հինգ դպրոցների տրանսպորտային
սպասարկման համար։
«
Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնը տեղեկացնում է, որ
Մառնեուլիի քաղաքապետարանի 5 հանրակրթական դպրոցի շենք գտնվում է
ծայրահեղ ծանր վիճակում և վտանգ է ներկայացնում աշակերտների կյանքի
համար։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն առաջացավ գտնել
այլընտրանքային տարածքներ, հետևաբար բոլոր հինգ դպրոցների համար էլ
գտնվեցին այլընտրանքային տարածքներ։
Ուստի մենք պետք է ներգրավվենք հանրակրթական դպրոցների տրանսպորտային
ծրագրում», - նշված է ռեսուրս կենտրոնի ղեկավարի
պաշտոնակատարի նամակում։
Նախատեսվում է աշակերտների տեղափոխում հետևյալ դպրոցներ ՝
- Մառնեուլիի քաղաքապետարանի գյուղի Աղմամեդլոյի հանրակրթական
դպրոց
- Մառնեուլիի քաղաքապետարանի գյուղ Թազակենդիի թիվ 2 հանրակրթական
դպրոց
- Մառնեուլիի քաղաքապետարանի գյուղ Կիրովկայի հանրակրթական
դպրոց
- Մառնեուլիի քաղաքապետարանի Իմիրիի հանրակրթական դպրոց
- Մառնեուլիի քաղաքապետարան գյուղ Դիդի Բեգլիարիի հանրակրթական
դպրոց։
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման և
«Էքսպրես-Տուրիստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝
ընկերությունը 2022 թվականի մայիսի 16-ից հունիսի 15-ը կտեղափոխի
աշակերտներին։ Մառնեուլիի քաղաքապետարանը «Էքսպրես-Տուրիստ»-ին մեկ
ամսվա ընթացքում աշակերտների տեղափոխման ծառայություններ մատուցելու
համար կվճարի 17301 լարի և 65 թեթրի։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան