Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի հետ ցամաքային սահմանի սահմանափակումները
Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի հետ ցամաքային սահմանը հատելու սահմանափակումները։


Այժմ ռուսներն այլևս սահմանը հատելու համար հատուկ հիմքի կարիք չեն ունենա և պետք է ներկայացնեն միայն COVID-19-ի դեմ պատվաստման վկայական կամ կորոնավիրուսային PCR թեստի փաստաթուղթ, որը նրանք պետք է տան մեկնելուց 72 ժամ առաջ։ Սահմանափակումները վերացնելու մասին հրամանը հրապարակվել է ֆեդերացիայի կառավարության պաշտոնական կայքում, որը հրապարակում է ռուսական Forbes-ը։

Ռուսաստանը փակել է Վրաստանի հետ իր ցամաքային սահմանը 2020 թվականի մարտի վերջին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Վրաստանի կառավարությունը այն բացել է 2021 թվականի հունիսին։ Ռուսաստանի կառավարության նոր հրամանով վերացվել են սահմանային անցակետերում տեղաշարժը սահմանափակող միջոցները։

Հայաստանի տարածքով Վրաստան մուտք գործող ռուսաստանցիների, ինչպես նաև, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններ և Ղրղզստան մեկնողների համար սահմանափակման միջոցներ չեն գործում։ Forbes-ի տվյալներով՝ մարտին Ռուսաստանը վերացրել է այդ միջոցները Ղազախստանի և Մոնղոլիայի համար։

Հրատարակությունը վկայակոչում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության ազգային դեպարտամենտի տվյալները, ըստ որոնց՝ տարվա սկզբից մինչև ապրիլ երկիր է մուտք գործել 105 հազար ռուս զբոսաշրջիկ, ինչը գրեթե վեց անգամ ավելի է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում, երբ թիվը կազմում էր 18000։ Վրաստան կատարած ուղեւորությունների թվով երկրորդ տեղում են ռուսները, առաջինում՝ Թուրքիայի քաղաքացիները, երրորդում՝ հայերը։

Forbes-ը նաև վկայակոչում է 2022 թվականի առաջին երեք ամիսների տվյալները ռուսների կողմից սահմանի անցման վերաբերյալ, որոնք դաշնային կառավարության կողմից հրապարակվել են մայիսի սկզբին:

2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ Վրաստան մուտք գործող ռուսաստանցիների թիվն աճել է հինգ անգամ՝ հասնելով մոտ 38 հազարի։ Արաբական Միացյալ Էմիրություններ ժամանած ռուսների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 263 519-ի։ Նաև երկու անգամ ավելի շատ՝ 204,947 ռուսներ հատել են Ղազախստանի սահմանը։ Երեք անգամ ավելի Հայաստան է այցելել 134 հազար ռուս։ Էստոնիան ընդունել է 4 անգամ ավելի՝ 125426 ռուսաստանցի, իսկ Ադրբեջան այցելել է գրեթե 56 անգամ ավելի, 56475 ՌԴ քաղաքացի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  BPN
Print E-mail
FaceBook Twitter Google