Թբիլիսիում մայիսի 18-ից 26-ը կսահմանափակվի երթևեկությունը
Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումների հետ կապված՝ մայիսի 18-ին՝ ժամը 00:00-ից, ժամանակավորապես կսահմանափակվի Առաջին Հանրապետության և Ազատության հրապարակների երթեւեկությունը։ Սահմանափակումը կգործի մինչև մայիսի 26-ը։

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ Հանրապետության հրապարակով շարժվելիս դեպի Ռուսթավելի պողոտա տրանսպորտային միջոցների շարժը կսահմանափակվի միայն Մ. Ջավախիշվիլի Մ․ Կոստավայի փողոցներով, իսկ Ռուսթավելի պողոտայից դեպի Առաջին Հանրապետության հրապարակ շարժը կմնա անփոփոխ։

Տրանսպորտային միջոցների համար Կոստավայի փողոցից Առաջին Հանրապետության հրապարակ հնարավոր կլինի հասնել օգտվելով Կոստավայի փողոցից և Ռուսթավելի պողոտայից։

Ինչպես նաև Ազատության հրապարակում սահմանափակվելու է մեկ գոտի, իսկ երթևեկության ուղղությունները կմնան անփոփոխ։

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա փոփոխությունը կիրականացվի Ջավախիշվիլի փողոցում՝ Առաջին Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝ N308, N359 ավտոբուսներ և երթուղայիններ՝ N457։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ ნეტგაზეთი
Print