Սպառողական շուկայում միսը կտեղադրվի QR կոդով
Պարենի ազգային գործակալության նախաձեռնությամբ և FAO Animal Identification-Registration System (NAITS) նախագծի աջակցությամբ միսը սպառողական շուկայում կտեղադրվի QR կոդով։


Այդ կապակցությամբ Սննդի ազգային գործակալությունը համապատասխան տեխնիկական սարքավորումներ կտրամադրի հանրապետության ողջ տարածքում գտնվող սպանդանոցներին:

Սննդի ազգային գործակալության ղեկավարի տեղակալ Վասիլ Բասիլաձեն նշել է, որ QR կոդով մսի շուկայահանումը ապացուցված պրակտիկա է զարգացած երկրներում և այժմ հնարավոր է նաև Վրաստանում։

«Սա ևս մեկ առաջընթաց է սպառողների շահերի պաշտպանության և իրազեկվածության բարձրացման գործում»,- ասել է Բասիլաձեն։

Բիզնես օպերատորների տեղեկացվածությունը բարձրացնելու և ծրագիրն արդյունավետ իրականացնելու նպատակով սպանդանոցների աշխատակիցները վերապատրաստվել են:

Գործող օրենսդրության համաձայն՝ մսի մակնշումը պարտադիր է, սակայն, բացի այդ, պիտակի վրա կլինի QR կոդ, որը հաճախորդին կամ շահագրգիռ անձին հնարավորություն կտա բջջային հավելվածի միջոցով լրացուցիչ տեղեկություններ ստանալ կենդանու մասին (ծագման վայր, տեսողական տվյալներ, սպանդի տարեթիվը, սպանդը և այլն) որից ստացվում է միսը։

ԵՄ պահանջներին համապատասխան՝ Պարենի ազգային գործակալությունը իրականացնում է կենդանիների նույնականացման գործընթացը 2012 թվականից, իսկ 2017 թվականից FAO Animal Identification System (NAITS) ծրագրի աջակցությամբ ներդրվել է կենդանիների գրանցման ինտեգրված ծրագիր և տվյալների բազա։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  BPN
Print