Կորոնավիրուսի հաստատված դեպքեր Մառնեուլիում․Անցած շաբաթվա վիճակագրություն

Մառնեուլիում վերջին շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք։

«Ռադիո Մարնեուլի»-ին Մառնեուլիի Առողջապահության և Հիվանդությունների վերահսկման կենտրոնից հայտնել են, որ երկու վարակվածները բուժվում են տեղի կլինիկայում։ Նրանց խոսքով կորոնավիրուսի թեստավորում անցնել հնարավոր է Մառնեուլիի երեք կլինիկաներում:

«Վերջին անգամ մայիսի 13-ին արձանագրվել է երկու նոր դեպք, երկուսն էլ բուժվում են «Ավերսի» կլինիկայում։ Հազվագյուտ դեպքեր կան, այնպիսի մարդկանց մոտ է ախտորոշվում, որ նույնիսկ ախտանիշներ չունեն։ Դպրոցների և մանկապարտեզի աշխատակիցները դեռևս թեստավորվում են, հիվանդները նույնպես թեստավորվում են Մառնեուլիի երեք կլինիկաներում ՝ «Ավերսի», «Գեո Հոսպիտալի» և «Մադ ի Մեդ» կլինիկաներում»:

Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման կենտրոնից մեզ հայտնեցին, որ պատվաստումների գործընթացը շարունակվում է։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հասանելի է Մառնեուլիի երեք կլինիկաներում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google