Քաղաքապետարանը Մշակույթի տան բյուջեն ավելացրել է 65 հազար լարիով
Մառնեուլիի քաղաքապետարանը 65 հազար լարիով ավելացրել է մշակույթի տան
բյուջեն։
Որոշումն ընդունվել է մայիսի 13-ի ավագանու նիստում։ Քաղաքապետարանի
ֆինանսա-բյուջետային ծառայության ղեկավար Վուգար Մամեդովը հարցը
քննարկման է բարձրացրել և հայտնել, որ գումարի մի մասը հատկացվել է
Մշակույթի կենտրոնի պարային համույթի հյուրախաղերին։
«Մշակույթի տանն ավելացնում ենք 65000 լարի սուբսիդիա։
Տեղեկացնենք, որ Չեխիայում միջոցառումներ են անցկացվում, որին պետք է
մասնակցի Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի անսամբլը։
Ուստի անհրաժեշտ է ֆինանսավորել գործուղումները։ Քաղաքապետարանը
նպատակահարմար է գտել տրամադրել գումարը։»
Ինչպես «Ռադիո Մարնեուլիին» հայտնել է Մշակույթի կենտրոնի ղեկավար
Նատո Շավիշվիլին, հիմնական գումարը կծախսվի Չեխիայում կայանալիք
մրցույթի, «Իբերիա» համույթի և Մշակույթի կենտրոնի կողմից նախատեսվող
միջոցառումների մի մասի վրա և ընթացիկ կարիքների:
Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի մշակութային կենտրոնում գտնվող
«Իբերիա» խորեոգրաֆիկ անսամբլը հրավիրված է Չեխիայում կայանալիք
բանահյուսության, պարարվեստի և երաժշտության միջազգային մրցույթին և
փառատոնին։ Միջոցառումը նախատեսված է օգոստոսին։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան