2021 թվականին Վրաստանում գործազրկության մակարդակն աճել է
2021 թվականին Վրաստանում գործազրկության մակարդակը 2020 թվականի համեմատ աճել է 2,1 տոկոսային կետով և կազմել 20,6 տոկոս։
Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ըստ նրանց՝ 2021 թվականին աշխատուժի մասնակցության մակարդակը (աշխատուժի տեսակարար կշիռը 15 և բարձր տարիքի բնակչության մեջ) նախորդ տարվա համեմատ աճել է 0,5 տոկոսային կետով և կազմել 50,9 տոկոս, մինչդեռ զբաղվածության մակարդակը նվազել է 0,7 տոկոսային կետով, մինչև 40,4 տոկոս:

«Քաղաքային տիպի բնակավայրերում աշխատուժի մասնակցության մակարդակն աճել է 0,2 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 0,8 տոկոսային կետով։ Զբաղվածության մակարդակը նվազել է և՛ քաղաքային, և՛ գյուղական բնակավայրերում՝ համապատասխանաբար 0,9 և 0,4 տոկոսային կետով։

Աշխատողների տեսակարար կշիռը 2021 թվականին կազմել է աշխատողների ընդհանուր թվի 68,2 տոկոսը, ինչը 0,1 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

2021 թվականին քաղաքային բնակավայրերում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 1,9 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 2,4 տոկոսային կետով։

Նախորդ տարվա համեմատ 2021 թվականին գործազրկության մակարդակն ամենաշատն աճել է Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում և Իմերեթիում համապատասխանաբար 3,7, 3,5 և 3,4 տոկոսային կետով։

Գործազրկությունն ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում: 2021 թվականին 2020 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 1,6 տոկոսային կետով կանանց և 2,5 տոկոսային կետով տղամարդկանց համար։

Աշխատուժի մասնակցության մակարդակը տղամարդկանց մոտ ավելի բարձր է, քան կանանց: 2021 թվականին կանանց մոտ այդ ցուցանիշը կազմել է 40,5 տոկոս, իսկ տղամարդկանց համար՝ 62,9 տոկոս։ Նախորդ տարվա համեմատ աշխատուժի մասնակցության ցուցանիշն աճել է կանանց մոտ 0,1 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց համար՝ 0,9 տոկոսային կետով։

2021 թվականին և՛ կանանց, և՛ տղամարդկանց զբաղվածության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է համապատասխանաբար 0,5 և 0,9 տոկոսային կետով։

«2021 թվականին գործազրկության մակարդակն ամենաբարձրն է 15-19 տարիքային խմբում (52.2 տոկոս), իսկ այս ցուցանիշն ավանդաբար ամենացածրն է 65+ տարիքային խմբում (6.0 տոկոս), որի հիմնական պատճառը ակտիվության ցածր մակարդակն է համապատասխան տարիքային խմբում»,- ասված է հաղորդագրությունում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ BPN
Print