Ապրիլին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 48 հազար քաղաքացի
Վրաստանի պետական սահմանը հատելու պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի ապրիլին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 48 797 քաղաքացի։ Հայտնի չէ, թե նրանցից քանիսն են մնացել Վրաստանում, իսկ քանիսը լքել երկիրը։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս տարվա ապրիլին 2021 թվականի ապրիլի համեմատ Ռուսաստանից Վրաստան մուտք գործողների թիվն աճել է 289 տոկոսով։



Աղբյուր՝ ՆԳՆ

2022 թվականի ապրիլին Վրաստան է մուտք գործել Բելառուսի 8248 քաղաքացի։

Համեմատության համար նշենք, որ այս տարվա մարտին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 45068 և Բելառուսի 20029 քաղաքացի։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունն այն երկրների ցանկում է, որոնց քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ ամբողջ 1 տարի։

«Ռուսաստանի քաղաքացին իրավունք ունի Վրաստան մտնել «Կազբեգի» անցակետից, սակայն, այսպես ասած, սահմանը անվերապահորեն բաց չէ։ Եթե ռուսական կողմը թույլ տա իր իսկ երկրի քաղաքացուն անցնել [այնտեղ պետք է պարզաբանվի], կարող է մտնել Վրաստան, ուղղակի այս դեպքում կախված է նրանից, թե անձը պատվաստվե՞լ է, թե՞ ոչ։ Եթե նա պատվաստված է, նրան անհրաժեշտ կլինի համապատասխան փաստաթուղթ։ Եթե պատվաստված չէ, ապա վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի արդյունքը պետք է բացասական լինի»,- ասել են Բաթումելեբիին ՊՆ պարեկային ոստիկանության թեժ գծից մեկ ամիս առաջ։

2022 թվականի մայիսին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով վերացվում են Վրաստան ավտոմոբիլային ճանապարհորդության սահմանափակումները՝ որոնք կապված են կորոնավիրուսի հետ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  batumelebi.netgazeti.ge
Print