Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում գրանցումները
կսկսվեն հունիսի 1-ից։
Ծնողները կկարողանան իրենց երեխաներին գրանցել այն մանկապարտեզում,
որտեղ ցանկանում են։
Ինչպես մեզ հետ զրույցում ասել է Մառնեուլիի մանկապարտեզների միության
ղեկավար Զաուր Կարամովը, 2022-2023 խնամատար տարվա գրանցման առաջին
փուլը կմեկնարկի հունիսի 1-ին, ժամը 09:00-ին և կտևի մինչև հունիսի
30-ը։ Երկրորդ փուլը հասանելի կլինի օգոստոսի 22-ից սեպտեմբերի
2-ը։
Գրանցման գործընթացին անմիջականորեն ներգրավված է երեխայի
ծնողը/օրենքով սահմանված անձը կամ օրենքով սահմանված նմանատիպ
իրավունքներով ապահովված այլ անձ։
Այդ նպատակով ծնողները/խնամակալները/խնամատարները պետք է ունենան անձը
հաստատող փաստաթուղթ: Անհրաժեշտ է նաև ներկայացնել գրանցման համար
անհրաժեշտ փաստաթղթերը։
Այսպիսով ՝
• Երեխայի ծննդյան վկայականի նոտարով վավերացված պատճենը
• Երեխայի բնակության վայրի մասին տեղեկանք
• Երեխայի առողջության մասին տեղեկանք (Ձև 100)
• 4 լուսանկար (չափը ¾ )
• Ծնողների անձը հաստատող փաստաթղթի պատճենը
• Սոցիալապես անապահով անձի նույնականացման քարտի պատճենը
(առկայության դեպքում).
• Տեղահանված անձի նույնականացման քարտի պատճենը (եթե այդպիսիք
կա)
• Հաշմանդամությունն ապացոցող փաստաթուղթ (եթե այդպիսիք
կան)
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան