Վաղվանից Վրաստանում սպասվում է անձրև և ուժեղ քամի
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մայիսի 23-ից մայիսի 25-ի օրվա առաջին կեսը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ քամու ուժգնացում, արեւմտյան ուղղությամբ քամի։ Արեւելյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սպասվող տեղումները կարող են հանգեցնել վրացական գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի հեղեղումների, լեռնային շրջաններում՝ սողանքների։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google