Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մայիսի 26-ի
համար, Մառնեուլիի կենտրոնական հրապարակում շատրվանի վրա պաստառի
տեղադրման համար պարզեցված գնում է կատարել «Օպտիմալ Սերվիս» ՍՊԸ-ի
հետ:
Առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի,
երեխաների պաշտպանության և քաղաքապետարանի վերահսկողության նախարարի
պաշտոնակատար Ադավիթ Արոշիձեն դիմել է Մառնեուր լիի քաղաքապետ Քենան
Օմարովին՝ պաստառ տեղադրելու խնդրանքով։
«
Ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 26-ին Վրաստանը նշում է
ազգային տոնը՝ պետական անկախության օրը։
Հրապարակում՝ շատրվանի մոտ, նպատակահարմար եմ համարում տեղադրել
Անկախության տոնի շնորհավորական պաստառ (26*3 չափսի)՝ դիզայնով,
տեղադրմամբ և ապամոնտաժմամբ», - նշված է գնումների պարզեցված
հաշվետվության քարտում։
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը մայիսի 26-ին
Անկախության տոնի առթիվ 1899 լարի և 99 թեթրի կվճարի ՝ Մառնեուլիի
կենտրոնական հրապարակում պաստառ տեղադրելու համար։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան