Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը որոշել է
մայիսի 26-ը նշելու համար քաղաքի մուտքի մոտ 20 մետրանոց դրոշ
բարձրացնել։
Դրոշը բարձրացնելու որոշումն ընդունել է Մառնեուլիի քաղաքապետարանի
տեղական ինքնակառավարումը ապրիլի 28-ի սակրեբուլոյի նիստում։
Մառնեուլիի քաղաքապետարանը դրոշը բարձրացնելու պարզեցված գնումների
մասին համաձայնագիր է ստորագրել։
«
Ինչպես գիտեք, մայիսի 26-ին Վրաստանում նշվում է Անկախության
օրը։
104 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ազգային
խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական անկախության ակտը։
Պետական դրոշը դարձավ պետական ինքնիշխանության խորհրդանիշ։
Նպատակահարմար եմ համարում 20-21 մետր բարձրությամբ պետական դրոշը
որպես անկախ, ինքնիշխան պետության խորհրդանիշ բարձրացնել Մառնեուլի
քաղաքի մուտքի բարձրադիր բլրի վրա՝ մայիսի 26-ի փողոցում, հուշարձանի
հարևանությամբ», - նշված է դրոշի գնումների հաշվետվության
քարտում։
Մառնեուլի քաղաքի մուտքի մոտ կծածանվի 20 մետր բարձրությամբ դրոշ։
Դրոշը բարձրացնելու համար Մառնեուլիի քաղաքապետարանը ծախսել է 13585
լարի։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան