«Ամառային մանկապարտեզը» Մառնեուլիում այս տարի ևս չի գործելու

Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզներում ամառային արձակուրդները կմեկնարկեն հունիսի 30-ից։

Նախադպրոցական կենտրոնի երեխաները արձակուրդի մեջ կլինեն հունիսի 15-ից։ Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովի խոսքով՝ այս տարի քաղաքապետարանում «ամառային մանկապարտեզը» չի գործելու։ Պատճառը երկու տարի շարունակվող համաճարակը, և այժմ շենքի վերականգնումն է։

«Մառնեուլիի թիվ 1 մանկապարտեզում ժամանակին ամառային մանկապարտեզ է գործել, հիմա վերանորոգվում է։ Այն կգործի հաջորդ տարվանից։ Այլ մանկապարտեզներում դա հնարավոր չէ։ Տեղանքի վայրը հարմար չէ։»,- ասել է Զաուր Քարամովը։

Մառնեուլիում տարիներ շարունակ գործում է «ամառային մանկապարտեզների» աշխատանքային պրակտիկան։ Ամառային մանկապարտեզի գործառույթն ամեն տարի իրականացնում է քաղաքապետարանի թիվ 1 մանկապարտեզը։ 2020 թվականին այգին դադարեց աշխատել համաճարակի պատճառով։ 2019 թվականին նույն հաստատությունն ընդունել է 42 երեխա։ «Ամառային մանկապարտեզը» նախատեսված է աշխատող ծնողների երեխաների համար։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google