Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզներում ամառային
արձակուրդները կմեկնարկեն հունիսի 30-ից։
Նախադպրոցական կենտրոնի երեխաները արձակուրդի մեջ կլինեն հունիսի
15-ից։ Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովի խոսքով՝ այս
տարի քաղաքապետարանում «ամառային մանկապարտեզը» չի գործելու։ Պատճառը
երկու տարի շարունակվող համաճարակը, և այժմ շենքի վերականգնումն
է։
«
Մառնեուլիի թիվ 1 մանկապարտեզում ժամանակին ամառային
մանկապարտեզ է գործել, հիմա վերանորոգվում է։ Այն կգործի հաջորդ
տարվանից։ Այլ մանկապարտեզներում դա հնարավոր չէ։ Տեղանքի վայրը
հարմար չէ։»,- ասել է Զաուր Քարամովը։
Մառնեուլիում տարիներ շարունակ գործում է «ամառային մանկապարտեզների»
աշխատանքային պրակտիկան։ Ամառային մանկապարտեզի գործառույթն ամեն տարի
իրականացնում է քաղաքապետարանի թիվ 1 մանկապարտեզը։ 2020 թվականին
այգին դադարեց աշխատել համաճարակի պատճառով։ 2019 թվականին նույն
հաստատությունն ընդունել է 42 երեխա։ «Ամառային մանկապարտեզը»
նախատեսված է աշխատող ծնողների երեխաների համար։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան