Մառնեուլիի մանկապարտեզներում հնարավոր է տեսախցիկներ տեղադրվեն

Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզներում հնարավոր է տեսահսկման տեսախցիկներ տեղադրվեն։

«Ռադիո Մառնեուլի»-ի հետ Մառնեուլիի մանկապարտեզների ղեկավար Զաուր Քարամովի խոսքով՝ տեսախցիկներն արդեն ձեռք են բերվել և ծնողների ցանկության դեպքում կտեղադրվեն սենյակներում։

«Մոտ 15 տեսախցիկ ենք գնել, եթե ծնողը մեզ դիմի դիմումով, դա կտեղադրվի սենյակներում։ Երբ մանկապարտեզում խնդիր լինի, օրինակ՝ դաստիարակի ոչ պատշաճ վարքագիծը երեխայի նկատմամբ, և ծնողը դիմումով գա իրավիճակը պարզաբանելու, մենք տեսախցիկը կտեղադրենք միայն աշխատանքային խմբերում
»,- մեզ հետ զրույցում ասել է Քարամովը։

Ինչպես մեզ ասացին մանկապարտեզների միությունում, ապագայում տեսախցիկները հնարավոր է տեղադրվեն բոլոր մանկապարտեզներում ՝ համաձայնեցնելով Մառնեուլիի քաղաքապետարանի հետ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google