Մառնեուլիում նախատեսվում է երկու մարզադաշտի վերականգնում
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը 25 9900 լարիի մրցույթ է հայտարարել ռազմական քաղաքի մարզադաշտի, շրջակա տարածքի մարզման սիմուլյատորների, մանկական ատրակցիոնների վերականգնման և Գամսախուրդիա փողոցի վրա գտնվող արհեստական ծածկույթով, կոմբինացված մինի ֆուտբոլի դաշտի վերականգնողական աշխատանքների ձեռքբերման համար։

Նախկին ռազմական քաղաքի N1 բնակավայրի թիվ 7 շենքին հարակից մինի մարզադաշտի վերականգնման և հրապարակի ձևավորման նախագծով նախատեսվում է ՝

Նշված վայրում կիրականացվեն ապամոնտաժման և տեղադրման աշխատանքներ, ապամոնտաժման աշխատանքների շրջանակում կհեռացվի վնասված մարզադաշտի վնասված ցանկապատն ու ծածկը, կապամոնտաժվի առկա վնասված սիմուլյատորներից մեկը՝ ըստ տեղադրման աշխատանքների։ Հրապարակում հանգստի գոտիներ կլինեն, մանկական խաղահրապարակ՝ վերականգնված ատրակցիոններով, խաղահրապարակը շրջափակվելու է ռետինե եզրաքարով, կանաչապատվելու է, հրապարակում կտնկվի երկու տեսակի դեկորատիվ կարմիր ալուչա և կեղծ ակացիա։





Գամսախուրսիայի փողոցի մինի մարզադաշտի վերականգնման և հրապարակի ձևավորման նախագծով նախատեսվում է ՝

Նշված վայրում կիրականացվեն ապամոնտաժման և տեղադրման աշխատանքներ։ Նախագծի համաձայն ապամոնտաժման աշխատանքներից կհեռացվեն մինի մարզադաշտի վնասված բեկորները, ինչպես նաև ծածկույթը և վնասված LED լույսերը ։ Ըստ տեղադրման աշխատանքների՝ կվերանորոգվեն ռետինե և արահետի դեկորատիվ ծածկը, ռետինե եզրաքարերը, մարզադաշտի պարիսպը, տրիբունաները, led լույսերը և գործող սիմուլյատորները։


Մրցույթին մասնակիցները կկարողանան մասնակցել հունիսի 10-13-ը։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները ներկայացնել Մառնեուլիի քաղաքապետարան պայմանագրի ստորագրումից հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google