Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջանների երիտասարդները
հնարավորություն ունեն մասնակցելու 6-ամսյա քաղաքացիական ծրագրին։
CENN բնապահպանական հասարակական կազմակերպությունը քաղաքացիական
հասարակության զարգացման ծրագրի շրջանակներում Եվրամիության
աջակցությամբ մրցույթ է հայտարարել 18-ից 30 տարեկան երիտասարդների
համար:
«
Քաղաքացիական մասնակցության ուսումնական ծրագրի նպատակն է
աջակցել երիտասարդներին տեղական մակարդակում սոցիալ-տնտեսական
խնդիրների հաղթահարման գործում։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները
կվերապատրաստվեն մի շարք ոլորտներում, ինչպիսիք են նախագծերի
մշակումը, քարոզարշավի պլանավորումը և իրականացումը, շահերի
պաշտպանությունը, ռեսուրսների մոբիլիզացումը և այլն: Նրանք կաշխատեն
մենթորների և փորձագետների հետ և կմշակեն նախագծեր», - այս
մասին նշված է քաղաքացիական մասնակցության ծրագրի նկարագրության
մեջ։
Ծրագիրը բաղկացած է չորս մասից, որոնք ներառում են քաղաքացիական
կրթության ճամբար, մենթորություն, ծրագրերի ֆինանսավորում և
իրականացում և ամփոփիչ աշխատաժողով:
Քաղաքացիական մասնակցության 6-ամսյա ուսումնական ծրագրին մասնակցել
ցանկացող երիտասարդները պետք է լրացնեն հատուկ դիմում-հայտ, որից հետո
կընտրվեն 25 երիտասարդներ։
«Հանձնաժողովի կողմից հայտերը կգնահատվեն նախապես սահմանված հետևյալ
չափանիշներով ՝
• Մոտիվացիա - Ինչո՞ւ է մրցույթի մասնակիցը ցանկանում մասնակցել
ծրագրին:
• Ապագա պլաններ. ի՞նչ տեսակի խնդիրների վրա է մրցույթի մասնակիցը
ցանկանում աշխատել ծրագրի շրջանակներում:
• Առաջնորդության և ակտիվ քաղաքացիության ներուժ:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցը կստանա ծրագրի շրջանավարտի
կարգավիճակ, ինչը թույլ կտա զբաղվել լրացուցիչ գործունեությամբ՝
երիտասարդ մասնագետների ծրագրով, հաջորդ հոսքի մենթորով և
այլն։
Ծրագրին մասնակցել ցանկացող երիտասարդների հայտերի ընդունման
վերջնաժամկետն է 2022 թվականի հունիսի 26-ը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան