Մայիսի 30-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 511 նոր դեպք, 7 պացիենտ մահացել է
Մայիսի 30-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 511 նոր դեպք, մահացել է ևս 7 պացիենտ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Վիրուսից ապաքինվել է 514 մարդ։

Ընդհանուր առմամբ 103,529 թեստավորում է իրականացվել ողջ երկրում, այդ թվում՝ 93,577 ՝ հակագենային թեստով և 9,952 PCR թեստով:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
Print