Ռուսաստանից այցելուների թիվն աճել է 376,6%-ով
2022 թվականի մայիսին Ռուսաստանից Վրաստան այցելուների թիվը քառապատկվել է։



Մասնավորապես, Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով, Ռուսաստանից միջազգային այցելուների թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 376,6%-ով։

Ավելի կոնկրետ՝ 2022 թվականի մայիսին Ռուսաստանից Վրաստան է այցելել 51 561 այցելու, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 10 818։

Նշենք նաեւ, որ Ռուսաստանը միջազգային այցելուների թվով 15 երկրների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջին տեղում Թուրքիան է՝ 60 184 այցելու, երրորդ տեղում՝ Հայաստանը՝ 42 606 այցելու։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ BPN
Print