Վրաստան մուտք գործելիս այլեւս պարտադիր չէ ներկայացնել պատվաստման փաստաթուղթ կամ բացասական թեստի պատասխան
Արտերկրից Վրաստան մուտք գործելիս պատվաստման վկայական կամ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու պարտավորությունը չեղարկվել է։ Համապատասխան փոփոխությունը ներառվել է Վրաստանի կառավարության՝ մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին որոշման մեջ։

«Վրաստան մուտք գործող ցանկացած անձ (անկախ քաղաքացիությունից) սահմանը հատելիս ազատվում է պատվաստման վկայական կամ թեստ ներկայացնելու պարտավորությունից, ինչպես նաև ինքնամեկուսացման պաևտավորություց
»,- այս մասին նշված է որոշման մեջ, որը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Փոփոխությունն ուժի մեջ է մտել այսօր՝ հունիսի 15-ին։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝ reginfo.ge
Print E-mail
FaceBook Twitter Google