Խորհրդարանականները հարցում են անցկացնում էթնիկ փոքրամասնությունների համար որակյալ կրթության հասանելիության վերաբերյալ
Մառնեուլիում տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի նիստը։ Հունիսի 14-ին Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնը թեմատիկ հարցում է անցկացրել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ուսումնասիրելու էթնիկ փոքրամասնությունների համար որակյալ կրթության հասանելիությունը: Կրթության և գիտության հանձնաժողովի անդամ Խաթունա Կվիցիանին կարծում է, որ նման թեմատիկ ուսումնասիրություններն արդյունավետ են, քանի որ խնդիրները տեղում ուսումնասիրվում են։ Ուսումնասիրության ավարտից հետո առաջարկություններ կմշակվեն էթնիկ փոքրամասնությունների համար որակյալ կրթության հասանելիությունը բարելավելու համար՝ այն իրականացնելու պատասխանատվություն կրելով:

«Մենք հանդիպել ենք դպրոցների տնօրենների, ինչպես նաև մանկապարտեզների տնօրենների, ուսուցիչների և այս գործընթացներում ներգրավված բոլորի հետ։ Այն, որ խնդիրներն իսկապես նույնն են, ողջունելի է։
Այս խնդիրները կարելի է խմբավորել և բացահայտել: Բացահայտվել է մանկապարտեզների պակասի խնդիրը, ինչպես նաև ուսուցիչների որակավորման խնդիրը, երկլեզու ուսուցիչների խնդիրը և այլն։ Կարծում ենք, որ նմանատիպ թեմատիկ ուսումնասիրություններն արդյունավետ են, քանի որ խնդիրը տեղում ուսումնասիրվում է, որում ներգրավված է միջազգային կազմակերպություն։ Հետևաբար, որևէ կողմնակալություն դժվար թե այնտեղ տեղի ունենա։ Առաջարկությունները կիրականացվեն փորձագետի ներգրավմամբ, այնուհետև այդ առաջարկությունները կվերահսկվեն նախարարությունում։ Մենք արդեն ներդրել ենք դրա պրակտիկան
»,- ասել է Խաթունա Կվիցիանին։

Հանդիպմանը մասնակցած Խոժոռնիի հանրային դպրոցի վրացերենի ուսուցիչ Քամրան Աֆանդիևն ասաց, որ նմանատիպ հետազոտությունների անցկացումը և խնդիրների լուծման ուղիների քննարկումը կարևոր է արդյունքների հասնելու համար:

«Տարիներ շարունակ այս գործընթացը միակողմանի է ընթանում։ Տեղի բնակիչներս քաջատեղյակ ենք տեղում առկա խնդիրներին։ Հիմա մեզ հնարավորություն տվեք բարձրաձայն խոսելու ոչ միայն խնդիրների, այլեւ խնդրի լուծման ուղիների մասին։ Հետագայում նմանատիպ հանդիպումներ պետք է ավելի հաճախ անցկացվեն, որպեսզի միասին լուծումներ գտնենք»,- ասել է Քամրան Աֆանդիեւը։

Քաղաքացիական ներգրավվածության և ակտիվության կենտրոնի ղեկավար Ռաշան Զիադալիևը կարծում է, որ հիմնական խնդիրներին, ինչպիսին է որակյալ կրթության հասանելիությունը, համակարգային արձագանքը կարևոր է:

«Առաջին հերթին էթնիկ փոքրամասնությունների անմիջական ներգրավվածությունն այս գործընթացներին և հանդիպումներին շատ կարևոր է խնդիրների վերհանման համար։ Թեև մենք տարիներ շարունակ գիտեինք խնդիրների մասին, սակայն պետությունը չի անում այն, ինչ կարևոր է բազմաթիվ ուսումնասիրություններում մատնանշված խնդիրների լուծման համար։ Օրինակ՝ Դմանիսիում գործում է 9 մանկապարտեզ, թեև դրանցից ոչ մեկն էթնիկ ադրբեջանական գյուղում չէ։ Օրինակ՝ Բոլնիսիում գործում է 12 մանկապարտեզ։ Իհարկե, Քվեմո Քարթլիում կրթության որակի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած նեպոտիզմից և ավարտված վրացերենի ցածր մակարդակով, ընդհանուր առմամբ, կրթական մակարդակն է ցածր»:

Նշենք, որ այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Քվեմո Քարթլիի շրջանի դպրոցների տնօրենների, ուսուցիչների և կրթական ռեսուրս կենտրոնների ղեկավարների, ինչպես նաև Մառնեուլիի քաղաքապետարանի մասնագիտական ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանն աջակցել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI):

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print