Մառնեուլիում մանկապարտեզն ու նախադպրոցական խումբն ավարտել է 873 երեխա

Մառնեուլիի մունիցիպալիտետի 11 մանկապարտեզի դպրոցական տարիքի 406 երեխա է ավարտել։

Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է, որ 2021-22 ուսումնական տարում նախադպրոցական խումբն ավարտել է 458 երեխա։

«2021-22 ուստարում ավարտել է 873 երեխա։ Նրանց մի մասը մանկապարտեզի երեխաներ են, մի մասը՝ դպրոցական պատրաստության խմբի երեխաներ»
,- ասել է Քարամովը։

Մառնեուլիի մունիցիպալիտետում այս տարի գործում էր 11 մանկապարտեզ և 16 նախադպրոցական պատրաստության խումբ։ 2022-2023 թվականներին ակնկալվում է, որ ուսումնական գործընթացը կվերսկսվի 15 մանկապարտեզներում, որտեղ կընդունվի շուրջ 1000 երեխա։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print