Մառնեուլիի քաղաքապետարանի ընկերություններում աշխատանքի է տեղավորվել 45 սոցիալապես անապահով անձ
Մառնեուլիում սոցիալապես անապահով խավերի զբաղվածության ծրագրին մասնակցել է 45 մարդ։ Քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող «Սոփծղալի» ՍՊԸ-ում աշխատանքի է տեղավորվել 9 սոցիալապես անապահով աշխատակից, իսկ «Սուփթա Մառնեուլի»-ում՝ 36: Քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Նինո Դեկանոիձեն «Ռադիո Մարնեուլիին» պատմել է ընթացիկ վիճակագրության մասին և նշել, որ տվյալներն ամեն օր փոխվում են։ Նա տեղեկացրեց, որ այս պահին քաղաքապետարանի ողջ տարածքում սոցիալապես անապահովների 45 թափուր աշխատատեղ կա։

«Մանկապարտեզների միությունից նախատեսում ենք ավելացնել թափուր աշխատատեղեր։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և կմեկնարկեն սեպտեմբերին: Աշխատակիցների տվյալները փոխվում են ամեն օր: Միգուցե ինչ-որ մեկը դեռ պայմանագիր կնքի ու 45-ի փոխարեն լինի 43 աշխատատեղ։ Մենք բեռնել ենք բոլոր թափուր տեղերը երեք օր առաջ, և առկա տվյալները եղել են 45»,- ասել է Նինո Դեկանոիձեն։

Շահառուները կարող են աշխատանքի ընդունվել Մառնեուլիի երկու ծառայություններում՝ «Սոփծղալի» ՍՊԸ-ում և «Սուփթա Մառնեուլի»-ում։ Ինչպես ասում է «Սուփթա Մառնեուլի»-ի ղեկավար Լերի Մումլաձեն, մարդիկ հիմնականում աշխատում են որպես դեկորատորներ և այգեգործներ ։

Շահառուները կարող են դիմել Սոցիալական ծառայությունների գործակալություն՝ սոցիալապես անապահով խավերի զբաղվածության ծրագրում ընդգրկվելու համար։ Տվյալները ճշտելուց հետո նրանք պետք է գնան ՏԻՄ։

Ծրագրի շահառուներն են 18 տարեկան և բարձր տարիքի աշխատունակ անձինք, որոնց ընտանիքի վարկանիշային միավորը չի գերազանցում 120000-ը և ստանում են նպատակային սոցիալական աջակցություն։

Վրաստանի տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ աշխատանքային ժամերին հասարակական աշխատանքներում ներգրավված շահառուները, բացի սոցիալական օգնությունից, կստանան լրացուցիչ ֆինանսական նպաստներ, որոնք գնահատվում է 300 լարի։ Հանրային աշխատանքի համար վճարվող գումարը սոցիալական է, որը չի հարկվում։

Զբաղվածության ծրագրում ընդգրկված անձին 4 տարի ժամկետով երաշխավորվելու է սոցիալապես անապահով, իր հետ կապված դրամական և ոչ դրամական ապրանքների կարգավիճակ։ Այս ընթացքում սոցիալ-տնտեսական վիճակը չի ստուգվի։

Բացի համայնքային աշխատանքով զբաղվելուց, շահառուն կարող է աշխատանքի տեղավորվել աշխատաշուկայի այլ թափուր աշխատատեղերում: Սոցիալապես անապահով անձը կընդգրկվի զբաղվածության ծրագրում, եթե նույնիսկ նա ոչ ֆորմալ զբաղված է։ Վերոնշյալ դեպքերում սոցիալական օգնություն ստացողի կարգավիճակը չի ստուգվի։

Եթե սոցիալապես անապահով անձը չի ցանկանում աշխատանքի ընդունվել, ապա նրա սոցիալ-տնտեսական վիճակը կորոշվի տարեկան ստուգման արդյունքներով։ Սակայն որոշումը կարող է փոփոխվել ցանկացած պահի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print