Մառնեուլիի քաղաքապետարանը կես միլիոն է հատկացրել աղբամանների ձեռքբերման համար

Մառնուլիի քաղաքապետարանը նախատեսում է կես միլիոն լարիով աղբի տարաներ գնել։

Նշված տեղեկությունը հայտնի է դարձել հունիսի 29-ի Սակրեբուլոյի նիստում։ Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային վարչության պետ Վուգար Մամեդովը խոսելով բյուջեում կատարված փոփոխությունների մասին ասել է, որ աղբամանների գնման համար բյուջեից կավելացվի 200 հազար լարի և մրցույթ կհայտարարվի։

«Մենք բյուջեում աղբամանների ձեռքբերման համար հատկացրել էինք 300 հազար լարի, բայց խնայողությունների շրջանակներում այս նիստին կավելացնենք եւս 200 հազար լարի։ Աղբամանների գնման մրցույթ կհայտարարվի 500 000 լարիի չափով»։

«Սուփթա Մարնեուլի» ՍՊԸ-ի ղեկավար Լերի Մումլաձեն կարծում է, որ կես միլիոնով 500 պլաստմասսե աղբի տարա կգնվի և կբաշխվի տարբեր վայրերում։

«Որտեղից վերցևել ենք հին աղբամանները, այնտեղ կտեղադրվեն նոր տարաներ։ Շատերը վնասված են, և աղբատարը չի կարող ամեն ինչ այդպես տանել, և, հետևաբար, մենք այն կփոխարինենք նորերով, որտեղ անհրաժեշտ է: Պլաստմասե տարաները արժեն մոտ 1000 լարի, իսկ մետաղականը ՝ 2000 լարի»։

Լերի Մումլաձեի խոսքով, 500 աղբամանը ևս չեն լուծի Մառնեուլիի աղբի խնդիրը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google