Մեկնարկել են միասնական ազգային քննությունները՝ 22 քննական կենտրոն է բացվել հանրապետության ողջ տարածքում
Մեկնարկել են միասնական ազգային քննությունները։ Այսօր դիմորդները հանձնում են վրաց լեզվի եւ գրականության քննությունը։ Ամբողջ հանրապետությունում բացվել է ընդհանուր առմամբ 22 քննական կենտրոն։ Բոլոր քննական կենտրոններում միաժամանակ ժամը 08:00-ից սկսվել է քննության գրանցումը:

Ժամը 08:00-ին Թբիլիսիի թիվ 175 հանրային դպրոցում բացված քննական կենտրոնում ներկա է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Սոֆիո Գորգոձեն, ով հետևում է քննական գործընթացի ընթացքին։

Քննական կենտրոնի շրջակայքում մոբիլիզացված են շտապօգնության, փրկարար ծառայության և պարեկային ոստիկանությունը։ Միասնական ազգային քննությունները կավարտվեն հուլիսի 22-ին քաղաքացիական կրթության քննությամբ։

Հիշեցնենք, որ այս տարի միասնական ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 41000 դիմորդ։ Ուսանողական դրամաշնորհային մրցույթի համար ավելի քան 2500 ուսանող: Ընդհանուր մագիստրոսական քննությանը գրանցվել է ավելի քան 9500 մագիստրոսի թեկնածու։ Ընդհանուր առմամբ ուսուցչի առարկայական եւ մասնագիտական հմտությունների քննություններին մասնակցելու համար գրանցված է ավելի քան 34500-ը։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Աղբյուր ՝ ინტერპრესნიუსი
Print