Ինֆեկցիոն հիվանդանոցը հայտարարություն է տարածել նշելով, որ վերջին
շրջանում Վրաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-ի
նոր դեպքերի զգալի աճ։
Մասնավորապես, ըստ կլինիկայի հաղորդագրության, եթե նախկինում օրական
միջինում 100 նոր դեպք էր գրանցվել, ապա այժմ՝ 600-700 նոր դեպք։ Նոր
դեպքերը հատկապես տարածված են արտերկիր մեկնած մարդկանց շրջանում,
ասվում է հայտարարության մեջ:
Ելնելով այն հանգամանքից, որ առջևում ամառային և ակտիվ զբոսաշրջային
սեզոնն է, ըստ ինֆեկցիոն հիվանդանոցի, COVID-19-ի դեպքերի աճի պիկը
սպասվում է աշնանը։
Կլինիկայում նշում են, որ ստեղծված համաճարակային իրավիճակը
պահպանելու համար քաղաքացիները պետք է զգոն լինեն և շարունակեն
պատվաստումները։
«
Եթե մենք ցանկանում ենք պահպանել այսօրվա լավ COVID-ի
համաճարակային իրավիճակը, մենք պետք է զգոն լինենք, որպեսզի
շարունակենք ակտիվ պատվաստումները՝ ներառյալ խթանող չափաբաժինները,
չնայած կանոնակարգերն այլևս չեն պահանջում մեզ դիմակներ օգտագործել
հասարակական տրանսպորտում, բժշկական հաստատություններում և մարդաշատ
վայրերում։
Նույնիսկ եթե մենք չկարողանանք կանխել COVID-ի դեպքերի թվի աճը,
կենսականորեն կարևոր է պահպանել մահացության մակարդակը ներկայիս
նվազագույնի վրա։ Դրա համար անհրաժեշտ է հետևյալը՝ առաջին օրերին
Omicron շտամով առաջացած COVID-ի ախտանիշները գործնականում չեն
տարբերվում այլ շնչառական վարակների ախտանիշներից, ուստի անհրաժեշտ է
անցկացնել COVID թեստ (անվճար), առաջին ախտանիշների ի հայտ գալուն
պես, իսկ COVID-ի հաստատման դեպքում՝ ուշադիր հետևել բժշկի
առաջարկություններին։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան