5 ամսում Վրաստանը 1,6 մլն դոլարի պաղպաղակ է գնել
Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին Վրաստանից 1,6 մլն դոլար է դուրս եկել պաղպաղակի և այլ տեսակի սառույցի գնման համար։ Արդյունքում տարբեր երկրներից ներկրվել է 384 տոննա պաղպաղակ։


Geostat-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-մայիսին պաղպաղակի ներմուծման ծավալն ու արժեքը գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածների ցուցանիշները (2021թ. 5 ամիս՝ 1,2 մլն դոլար, 318 տոննա, 2020թ. 5 ամիս՝ 393։ հազար դոլար, 127 տոննա, 2019թ. 5 ամիս՝ 1,1 մլն դոլար, 260 տոննա):

Այս ընթացքում Վրաստանը պաղպաղակ է ներմուծել ընդհանուր առմամբ 8 երկրից, իսկ ապրանքների ամենամեծ ծավալը ներկրվել է Ռուսաստանից։ Պաղպաղակի ներմուծման շուկաների վարկանիշը հետևյալն է ՝

1. Ռուսաստան՝ 532 հազար դոլար, 90 տոննա;
2. Թուրքիա՝ 517 հազար դոլար, 128 տոննա;
3. Ուկրաինա՝ 243 հազար դոլար, 77 տոննա;
4. Ֆրանսիա՝ 236 հազար դոլար, 54 տոննա;
5. Հայաստան՝ 70 հազար դոլար, 26 տոննա;
6. Բելառուս՝ 17 հազար դոլար, 5 տոննա;
7. Գերմանիա՝ 15 հազար դոլար, 1 տոննա;
8. Նիդեռլանդներ՝ 3 հազար դոլար, 0,3 տոննա։


Ինչ վերաբերում է պաղպաղակի արտահանմանը, ապա այս առումով երկիրը ցածր ցուցանիշ ունի։ Այս տարվա 5 ամսում վաճառվել է 191 հազար դոլար արժողությամբ 25 տոննա պաղպաղակ։ Արտահանման շուկաներն են եղել Իսրայելը (97 հազար դոլար, 15 տոննա) և Հայաստանը (93 հազար դոլար, 9 տոննա)։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
წყარო: ბმ
Print E-mail
FaceBook Twitter Google