«Roskomnadzor»՝ Ռուսաստանի Դաշնության կապի և
ինտերնետ համակարգերի կարգավորող պաշտոնական մարմինը, որոշել է
տուգանել ամերիկյան տեխնոլոգիական հսկային՝ Google-ին։
Google-ին պարտավորեցրել են վճարել 21,8 միլիարդ ռուբլու (387 միլիոն
դոլար) տուգանք։ «Roskomnadzor» փոխանցմամբ՝ ընկերությանը տուգանելու
պատճառը ռուսական օրենսդրության խախտումն է, մասնավորապես, կարգավորող
մարմինը պահանջել է որոնման համակարգից հեռացնել «ապօրինի» նյութը,
այն է՝ այն նյութը, որը Մոսկվան համարել է անցանկալի և
անընդունելի։
Բնականաբար, ամերիկյան ընկերությունը «Roskomnadzor» պահանջները չի
բավարարել և չի իրականացրել Ռուսաստանի կառավարության պահանջած
գրաքննությունը։
Կարևոր է նշել, որ սա Google-ի և Roskomnadzor-ի կոնֆլիկտի առաջին
դեպքը չէ, ամերիկյան տեխնոլոգիական հարթակը մեկ անգամ չէ, որ
տուգանվել է կարգավորող մարմնի կողմից, և հիմնական պատճառը, մեծ
մասամբ, կարգավորողին անհնազանդությունն էր։
Ըստ «Roskomnadzor»-ի, Google-ը միտումնավոր ապատեղեկատվություն է
տարածում ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքի և YouTube-ի միջոցով
տեղի ունեցած փաստերի մասին՝ դրանով իսկ ակտիվորեն փորձելով
վարկաբեկել ռուսական ռազմական ուժերին և խեղաթյուրել իրական
իրադարձությունները։
«Google-ը YouTube վիդեո հարթակի միջոցով միտումնավոր
նպաստում է Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության մասին ոչ ճիշտ
տեղեկատվության տարածմանը, դրանով իսկ ակտիվորեն փորձելով վարկաբեկել
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը»,- ասված է կարգավորող
մարմնի պաշտոնական հայտարարության մեջ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
ბმ