Ամիրան Գամկրելիձե. Դիմակ կրելու հարցը չի դիտարկվում, հիմնական առաջարկությունն այն է, որ նրանք, ովքեր երկու անգամ պատվաստված չեն պատվաստվեն, իսկ պատվաստվածները «booster» կատարեն
Դիմակ կրելու հարցը չի դիտարկվում։ Հիմնական առաջարկությունն այն է, որ երկու անգամ չպատվաստվածները պատվաստվեն, իսկ պատվաստվածները՝ խթանից դոզա ստանան,

այս մասին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Interpressnews-ին։


Նրա խոսքով՝ «Booster»-ը լավ է ազդում կորոնավիրուսի նոր շտամների վրա։

«Կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը համեմատաբար թեթև է, հոսպիտալացում չի պահանջում, հիվանդանոցները գերբեռնված չեն, մինչև 500 հիվանդ կարող է ընդունվել հանրապետության ողջ տարածքում, այսինքն՝ ճնշում չկա առողջապահության ոլորտի վրա։

Հիմնական կոչն այն է, որ չպատվաստվածները պատվաստվեն, իսկ պատվաստվածները՝ «booster» կատարեն։ Գիտեք նաև, որ երկրում կա կոնկրետ դեղամիջոց՝ հակավիրուսային դեղամիջոց, որը գործում է այս վիրուսի դեմ։

Դիմակ կրելը պարտադիր չի համարվում։ Խորհուրդ ենք տալիս դիմակ կրել փակ շինություններում և մեծ հավաքների ժամանակ։ Ամենակարևորը ախտանշանների ժամանակ հետազոտություն անցնելն է
»,- ասել է Գամկրելիձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ ინტერპრესნიუსი
Print