Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 10253 նոր դեպք
Մեկ շաբաթվա ընթացքում (հուլիսի 18-ից հուլիսի 24-ը) Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10253 նոր դեպք, այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման կենտրոնը։

Վերջին 7 օրվա ընթացքում կատարվել է 74245 թեստավորում, մահացել է 5 հիվանդ։

Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, ապա տվյալները հետևյալն են՝
Վերջին 7 օրվա ընթացքում ՝ 13,81%
Վերջին 14 օրվա ընթացքում՝ 12,35%:


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print