Վուգար Մամեդովը նշանակվել է Մառնեուլիի քաղաքապետի օգնական

Մառնեուլիի քաղաքապետարանում վերակազմավորում է ընթանում։

Ծառայության ղեկավարները փոխել են իրենց պաշտոնները։ Տեղեկությունը հաստատում է Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Վուգար Մամեդովը, ով ֆինանսներից տեղափոխվել է քաղաքապետի օգնականի պաշտոնի։ Մամեդովն ասում է, որ որոշումը կայացրել է իր կամքով՝ դիմումի հիման վրա։

«Ճիշտ է, ես լինելու եմ քաղաքապետի օգնականը։ Իմ հայտարարության հիման վրա ես դուրս եմ եկել ֆինանսաբյուջետային վարչությունից»,- ասում է Վուգար Մամեդովը։

Պաշտոնը փոխել է նաև առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության պետ Գիորգի Մեուրմիշվիլին։ Այժմ նա կղեկավարի Մառնեուլիի զինվորական հաշվառման, հավաքագրման և զորահավաքի ծառայությունը։

«Ես հաստատում եմ տեղեկությունը։ Քաղաքապետարանում ամբողջական վերակազմավորում է ընթանում, և ես հենց դրա հիման վրա տեղափոխվեցի (այլ աշխատանքի),- ասաց Գիորգի Մեուրմիշվիլին։

Բացի նշված քաղծառայողներից, պաշտոնները հավանաբար փոխել են քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Նինո Դեկանոիձեն և վերահսկողության ծառայության ղեկավար Գելա Մումլաձեն։ Մենք դեռ փորձում ենք կապ հաստատել նրանց հետ։

«Ռադիո Մառնեուլին» տեղեկություններ է հավաքում նաև քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նյութը կթարմացվի։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print