Մառնեուլիի ամերիկյան անկյունը նոր նախագիծ է առաջարկում երիտասարդներին

Մառնեուլիի ամերիկյան անկյունը 14-17 տարեկանների համար առաջարկում է դեմ առ դեմ նախագիծ,

ըստ որի նրանք կսովորեն գրել էլեկտրոնային նամակ, մոտիվացիոն նամակ և էսսե անգլերեն լեզվով։ Այս մասին տեղեկությունը տարածված է Մառնեուլիի հանրային գրադարանի ֆեյսբուքյան էջում։

«Մառնեուլիի ամերիկյան անկյունն առաջարկում է դեմ առ դեմ նախագիծ, որն ուղղված է դեռահասների շրջանում գրելու հմտությունների բարելավմանը և զարգացմանը։ Նախագծի շրջանակներում 14-17 տարեկան ուսանողները կսովորեն անգլերենով գրել էլեկտրոնային նամակներ, մոտիվացիոն նամակներ և էսսեներ։

Նախագծին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հղումով։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print