96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։
Բրիտանական լրատվամիջոցը տեղեկությունը տարածում է Բուքինգհեմյան
պալատի հիման վրա։
Բուքինգհեմյան պալատը տեղեկություն է հրապարակել թագուհու առողջական
վիճակի կտրուկ վատթարացման մասին այսօր՝ օրվա առաջին կեսին։
Եղիսաբեթ 2-րդը գահ է բարձրացել 70 տարի առաջ՝ 1952 թվականին և
համարվում է բրիտանական պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետը։
Բացի Մեծ Բրիտանիայից, Եղիսաբեթ II-ը ղեկավարել է 14 այլ անկախ
պետություններ, այդ թվում՝ Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան