Մառնեուլիի մանկապարտեզներում նախատեսվում է փոխել ճաշացանկը
Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միությունը նախատեսում է փոխել մանկապարտեզների ճաշացանկը։ Ինչպես նշում է Զաուր Քարամովը ՝ փոփոխությունը հավանաբար տեղի կունենա նոյեմբերից։ Սննդի մենյուի կազմմանը կմասնակցի հրավիրված սննդաբան (սննդի մասնագետ):

«Սննդաբան հետ կքննարկենք, և կարծում եմ, որ նոյեմբեր ամսից հետո նոր ճաշացանկ կունենանք: Նախկինում շատ լավ ճաշացանկ ունեինք, բայց մի քանի մանկապարտեզի ղեկավարներ մեզ ասացին, որ սնունդը շատ է, և երեխաները չեն կարողանում ուտել այն, հետո կրճատեցինք, հիմա էլ ասում են, որ թույլ ճաշացանկ ունենք։ Դրա համար էլ կարծում ենք, որ սննդաբանի միջամտությունը շատ կարևոր է այս խնդրի լուծման հարցում։ Մինչ ձեզ հետ հարցազրույցը, ես զրույց ունեցա սննդի համակարգողի հետ։ 1600 երեխայի համար մրցույթ էինք հայտարարել, հիմա գործնականում 1100 երեխա է հաճախում, խնայողություններ ունենք և հնարավոր կլինի սննդատեսակներ ավելացնել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։»

Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միությունը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարել է 347 108 լարիի մրցույթ՝ տավարի միս, հավի ֆիլե, հաց, թխվածքաբլիթ, շաքարավազ, կակաո, մակարոնեղեն, թեյ, աղ, ցորեն, եգիպտացորենի ալյուր, վարսակի փաթիլներ, ձավարեղեն, բանջարեղեն, ձու, մրգային հյութեր, հացահատիկային և այլ սննդամթերք գնելու համար:

Սնունդը աստիճանաբար կբերվի մանկապարտեզներ, ըստ անհրաժեշտության, մինչև դեկտեմբեր ամիս։ Նոր տարվանից հետո պետք է մրցույթներ հայտարարվեն։

Նշված մթերքները նախատեսված է Մառնեուլիի 14 մանկապարտեզների համար, թեև մեկ ուսումնական հաստատություն կբացվի հոկտեմբերից, իսկ մյուսի բացման ժամկետները դեռևս հայտնի չեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google