Քութայիսիի «Վրացական Բանկ» ներխուժած զինված անձը պահանջում է 2 մլն դոլար եւ 3 ժամ է սահմանել գումարը բերելու համար
Քութայիսիի «Վրացական բանկ» ներխուժած անձը 2 մլն դոլար է պահանջում եւ 3 ժամ ժամկետ է սահմանել գումարը բերելու համար։ Նշված պահանջը զինված անձը հայտնել է պատանդներից մեկի սոցցանցում տարածած տեսանյութում։

Բացի այդ, տեսանյութում կողոպտիչը ցույց է տալիս պայթուցիկ սարքը, որը հավանաբար ամրացված է սենյակի պատերից մեկին։

Տեղեկության համար՝ Քութայիսիի Ռուսթավելի փողոցում հատուկ գործողություն է ընթանում։ Առկա տեղեկությունների համաձայն՝ զինված անձը ներխուժել է «Վրացական բանկ»։ Ըստ չհաստատված տեղեկությունների՝ բանկում մոտ տասը մարդ կա։ Իրավապահները փակել են տարածքը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


{{AUDIO}}

Print E-mail
FaceBook Twitter Google