Չանախչիի դպրոցի շինարարության ավարտի համար հայտարարվել է նոր մրցույթ
Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը Չանախչի գյուղի դպրոցի շինարարական աշխատանքները շարունակելու համար 1 058 545 լարիի մրցույթ է հայտարարել։

Նոր մրցույթ հայտարարելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ առաջին պայմանագրային ընկերությունը չկատարեց պայմանագրով ստանձնած պարտավորությունները, և պայմանագիրը խզվեց։ Շինարարության մեկնարկից մոտ երկու տարի անց կառուցվել են երկաթբետոնե շինարարական աշխատանքներ, տանիքի և արտաքին պատերի մետաղական կոնստրուկցիաներ։




Նախատեսվում է իրականացնել ներքին և արտաքին հարդարման, դռների, պատուհանների և հատակների տեղադրում, ներքին և արտաքին ջրամատակարարման և կոյուղու, ջեռուցման և օդափոխության, տարածքի բարեկարգման և այլ աշխատանքներ։

Չանախչիի 60 աշակերտի համար նախատեսված հանրակրթական դպրոցի կառուցման նոր մրցույթ է հայտարարվել 2022 թվականի սեպտեմբերի 19-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացողները կկարողանան մասնակցել հոկտեմբերի 6-11-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները կատարել պայմանագրի կնքումից հետո 10 օրացուցային ամսվա ընթացքում։ Մինչ աշխատանքի ավարտը ուսուցիչներն ու աշակերտները ուսումը կշարունակեն վագոններում։



Նախագիծը նախատեսում և ներառում է.

  • 8 դասասենյակ և 1 դասասենյակլաբորատորիա;
  • Ուսուցչանոց և տնօրենի սենյակ;
  • Ընդհանուր գրադարան և համակարգչային սենյակ;
  • Սանիտարական բլոկներ ուսանողների, վարչակազմի և
  • Սահմանափակ կարողությամբ անձանց համար;
  • Բուֆետ - (պահանջվում է գյուղական փոքր դպրոցներում (60 աշակերտ):
  • Տարածք հատկացնել ուսանողների սննդի համար: Նվազագույն ` 2
  • Սեկցիոն էլեկտրական վառարանով, աման լվացող մեքենայով և սառնարանով):
  • Հավաքարարի սենյակ սանհանգույցով և ախտահանման խցիկով;
  • Նախասրահ՝ զգեստապահարանով, միջանցքով։
  • Բաց մարզահրապարակ՝ արհեստական ծածկով
Նույն թեմայով՝ Չանախչիի դպրոցի շինարարությունը կասեցված է՝ երեխաները դեռ կսովորեն վագոններում

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google