Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային վարչությունը նոր պաշտոնակար ունի
Մայա Նավերիանին նշանակվել է Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսների և բյուջեի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը հաստատել են տեղական ինքնակառավարումից։ Վուգար Մամեդովը տարիներ շարունակ աշխատել է նշված ծառայության պետի պաշտոնում, սակայն նրան փոխարինել են քաղաքապետարանի ընթացող վերակազմավորման ժամանակ։ Մամեդովն այժմ Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի օգնականն է։ Ինչ վերաբերում է Մայա Նավերիանիին, ապա նա աշխատել է քաղաքապետարանի ֆինանսների և հաշվապահական հաշվառման վարչություններում։

Քենան Օմարովը վերակազմավորման մասին պաշտոնական հայտարարություն չի արել։ «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում նշել է, որ «ամբողջ տեղեկատվությունը կարճ ժամանակում հայտնի կդառնա հանրությանը»։

Մենք առաջարկում ենք քաղաքապետարանի ծառայությունների ղեկավարների ցուցակը, ովքեր փոխել են իրենց աշխատանքային պաշտոնները։ Հարկ է նշել, որ տեղեկությունը «Ռադիո Մառնեուլին» տարբեր աղբյուրներով ձեռք է բերել, կամ հաստատվելէ հենց ծառայության ղեկավարների կողմից։

Առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության ղեկավար Գիորգի Մեուրմիշվիլին հաստատել է, որ զբաղեցրել է զինվորական հաշվառման, հավաքագրման և զորահավաքի ծառայության պետ Վաժա Շուբիթիձեի տեղը։ Վաժա Շուբիտիձեն (ըստ չհաստատված տեղեկությունների) զբաղեցրել է Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահի խորհրդականի տեղը։

Առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության նոր ղեկավար է նշանակվել Նինո Դեկանոիձեն, ով Մառնեուլիի քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավարն էր։ Վարչական ծառայության ղեկավար է դարձել Մամուկա Շուբիթիձեն։

Աղբյուրի տեղեկություններով՝ քաղաքապետարանի վերահսկողական ծառայության ղեկավար Գելա Մումլաձեն նույնպես լքել է պաշտոնը և դարձել Մառնեուլիի քաղաքապետի օգնականը։

Նշենք, որ նշված պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ եւ մրցույթի հիման վրա կընտրվի ծառայության նոր պետը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google